• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթության և աշխատուժի մարտահրավերները տեխնոլոգիական ոլորտում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ամեն տարի կազմակերպում է բիզնես ինովացիոն ֆորում, որտեղ քննարկումների, փոխադարձ շփումների միջոցով ներկայացվում են Հայաստանի ինովացիոն խնդիրները, դրանք հաղթահարելու եղանակներն  ու ծրագրերը: Ֆորումն այս տարի ընթանում էր «Հայաստանը 2018-ին՝ աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում» կարգախոսով և հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին Դիլիջանում հավաքել էր բարձր տեխնոլոգիական ոլորտի և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Կրթահամալիրի աշխատանքային խումբն այսօր մասնակցում էր ֆորումի երկրորդ օրվա աշխատանքին:
Տեխնոլոգիական ոլորտում հանրակրթական համակարգի մարտահրավերի վերաբերյալ զեկուցում ուներ նաև տիար Աշոտ Բլեյանը: Ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում: