• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Զիկատար» բնապահպանական կենտրոնում աշնանային էկոճամբարի կազմակերպման մասին

2014թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ին WWF-Հայաստանի աջակացությամբ «Զիկատար» բնապահպանական կենտրոնում Հանրակրթական էկոտուր 2015-ի կազմակերպիչների աշխատանքային հավաքի՝ աշնանային էկոտուրի (այսուհետ՝ Էկոտուր) կազմակերպման նպատակով.

  1. ընդունել ի գիտություն Էկոտուրի մասնակիցների կազմը (հավելված 1).
  2. Էկոտուրի ղեկավար նշանակել Մարթա Ասատրյանին, օգնականներ՝ Ռինա Շագինյանին և Անի Սարգսյանին.
  3. ընդունել ի գիտություն Էկոտուրի ղեկավարի ներկայացրած ծրագիրը (հավելված 2).
  4. նախագծի՝ Կրթահամալիրի, Բազմաղբյուրի և Գավառի մասնակիցների տեղափոխումը կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ ավտոբուսով. մեկնումը՝ 2014թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 9.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Կողբ-Զիկատար երթուղով, վերադարձը՝ նոյեմբերի 2-ին, մինչև ժամը 20.00, Զիկատար-Կողբ-Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Ապարան- Երևան երթուղով.
  5. Սնունդը՝  WWF-Հայաստանի միջոցներով, գիշերկացը՝ «Զիկատար» բնապահպանական կենտրոնում.
  6. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան