• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկո-հայրենագիտական նախագծի իրականացման մասին

2014թ. հոկտեմբերի 23-24-ին Սպիտակ քաղաքում էկո-հայրենագիտական, ուսումնական նախագծի իրականացման նպատակով.

  1. ընդունել ի գիտություն նախագծի մասնակիցների կազմը (հավելված 1).
  2. նախագծի ղեկավար նշանակել Անահիտ Մելքոնյանին.
  3. ընդունել ի գիտություն նախագծի ղեկավարի ներկայացրած ծրագիրը (հավելված 2).
  4. նախագծի մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Գազել 01 Տ 28 և 26 Տ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Արմեն Պետրոսյան (հեռ. 098 39 52 01). մեկնումը՝ 2014թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 9.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, վերադարձը՝ հոկտեմբերի 24-ին, մինչև ժամը 20.00.
  5. Սնունդը և գիշերկացը՝ Սպիտակի քոլեջի սովորողների տներում.
  6. Զոյա Ժամկոչյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան