• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեմինարների կազմակերպման կարգ

Կրթահամալիրում կազմակերպվող սեմինարներ
1. Դասավանդողների շուրջտարյա մասնագիտական զարգացման սեմինարները կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 15.15- 16.00, Մայր դպրոցում:
Սեմինարները պարտադիր են դասավանդողների համար և հաշվարկված են աշխատաժամանակի մեջ: Սեմինարների բովանդակությունը և ժամանակացույցը որոշվում է մեկ կիսամյակի համար: Ըստ բովանդակության բաժանված են
1.1.ընդհանուր զարգացում՝ երաժշտություն, մարմնակրթություն, որոնք համակարգում է մարզամշակութային կենտրոնը:
1.2.հեղինակային կրթական ծրագրերի կազմակերպման խնդիրներ, արդյունքներ՝ սեմինարի խմբերը աշխատում են մասնագիտական խմբերով, ուսուցողական ծրագրերով կամ կրթական աստիճանով: Սեմինարի թեմաները որոշվում են մեկ ամսվա համար, հաստատվում են թեմաներն ու սեմինարավարները: Սեմինարավարները մեկ շաբաթ առաջ մանկավարժության կենտրոն են ներկայացնում սեմինարի ծրագիրը, որը երկու օր առաջ հրապարակվում է կայքում: Սեմինարի ավատից հետո սեմինարավարը կայքում հրապարակում է սեմինարի արդյունքների մասին:

2. Կրթահամալիր դիմած մասնագետների սեմինար
Սահմանված կարգով մասնագետները էլեկտրոնային հայտագրվում են: Կադրերի տեսուչը հավաքում է հայտերը (20 հայտի դեպքում), կրթահամալիրի մանկավարժության գծով փոխտնօրենի հետ համաձայնեցնում սեմինարի օրը, ժամը, ծրագիրը, վարողին: Կադրերի տեսուչը էլեկտրոնային  հայտ ներկայացրած մասնագետների էլ. հասեներին ուղարկում է սեմինարին մասնակցելու մասին տեքստը, հրապարակում կայքում: Քառօրյա սեմինարից հետո հրապարակվում է ամփոփումը, երաշխավորված մասնագետի հետ կազմակերպվում է փորձաշրջան(դասվար, դաստիարակի դեպքում նաև ստուգվում է լողը, երաժշտությունը, մարմնակրթությունը): Սեմինարի ամփոփ հաշվետվությունը ուղարկվում է կրթահամալիրի տնօրենին: