• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

"Լուսանկարչության հիմունքները" թեմայով առաջին սեմինարը

Սեպտեմբերի 22-ին  Հանրակրթական Դիջիթեք 2015-ի շրջանակներում տեղի ունեցավ "Լուսանկարչության հիմունքները" թեմայով առաջին սեմինարը, որը վարում էր Անի Սարգսյանը: Սեմինարի ընթացքում իմացանք լուսանկարչության ծագման, ուղղությունների մասին: Ծանոթացանք թվային ֆոտոխցիկների տեսակներին, դրանց կառուցվածքին: Ապա հայտնի լուսանկարիչների լուսանկարների օրինակներով սովորոեցինք թե ինչպես ճիշտ բնանկար և դիմանկար անել: Տեսական նկութը գործնականում կիրառելու համար ունենք 1 շաբաթ ժամանակ: Սեմինարն ունենալու է շարունակություն, համդիպում ենք սեպտեմբերի 29-ին, նույն վայրում՝ Մայր դպրոցիմեդիադահլիճում, քննարկելու արդեն սեմինարի մասնակինժցների նկարները:

Շնորհակալություն Անի Սարգսյանին անչափ հետաքրքիր ու արդյունավետ սեմինարի համար:

Շարունակելի...