• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քաղաքական կրկես, որ ճակատագրեր է փոխում

Ավագ դպրոց վարժարանի 11-րդ դասարանի սովորող Մերի Թելունցի   «մանրադիտակի» տակ են այս անգամ հայտնվել  քաղաքական համակարգը և այն ձևավորող քաղաքական սուբյեկտների՝ կուսակցությունների, գործունեությունը: 

ՀՀ ապագա ընտրող և ընտրվող քաղաքացի Մերին ուշագրավ արձանգրումներ է կատարել, գնահատել քաղաքական կազմակերպությունների և քաղաքացիների միջև ձևավորված փոխհարաբերությունները, ընտրական գործընթացները և այդ գործընթացներում ձևավորված մշակույթը:

«...Մեզանում բոլորը դժգոհ են, բոլորը նեղ շրջապատմում բողոքում են, բայց հասարակության չնչին մասն է պայքարում, գնում ու կռվում իր ոտնահարված իրավունքի համար, մնացածը կարծում են, որ խոսքն ու պայքարը ապարդյուն է, և ոչինչ, միևնույն է, չի փոխվի: Պահանջատիրությունն է պակասում մեզանում, պահանջատիրությունը ժողովրդի`ամեն քվեի տիրոջ կողմից: Ժողովուրդն է ընտրում իրեն առաջնորդողին, ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ առաջնորդն է, կրթված ու բարձր ինքնագիտակցություն ունեցող երկրի առաջնորդը վատը լինել չի կարող... »
 
«...Հայաստանի սահմանադրությունը հռչակում է «Իշխանությունը պատկանում է ժողովրդին», սահմանում է քաղաքացիական ազատություններ` խոսքի, տեղաշարժի, ընտրելու, ընտրվելու, խղճի, դավանանքի և այլն... Ուստի անհրաժեշտ է հետևողականորեն իրացնել սահմանադրությամբ քաղաքացուն ամրագրված իրավունքները և ձևավորել հասարակության շահը սպասարկող ընտրված իշխանություն, այլապես մեր ներկան ու ապագան կորոշվի քաղաքական նմանատիպ կրկեսներում...»