• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ատենախոսության պաշտպանություն

2014 թ-ի սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արեւելք բաժնի վարիչ, պատմաբան-աղբյուրագետ Ալեքսան Հակոբյանի  դոկտորական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը «Բուն Աղուանքի եւ Հայոց Արեւելից կողմանց իշխանատոհմերը եւ արքայատոհմերը Թ-ԺԳ դարերում (պատմա-աղբիւրագիտական քննութիւն)» թեմայով: Պատմաբան Ալեքսան Հակոբյանը եղել է նաեւ Ղարաբաղ Կոմիտեի անդամ, ՀՀ ԳԽ եւ Աժ պատգամավոր, ԼՂՀ Քաշաթաղի նորաբնակ շրջանի ղեկավար: Պաշտպանությանը ներկա են եղել նաեւ պատմության ասպարեզի մի շարք անվանի գիտնականներ եւ Ղարաբաղ Կոմիտեի նախկին անդամներ: