• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես չեմ հավատում, որ հայրերը և մյուսները միայն խոսելում են վարպետ

 Միջավայրի ձևավորման և զարգացման պատասխանատուն է նաև ծնողը՝որպես իր երեխայի ուսման կազմակերպման պատվիրատու և պատասխանատու, որպես դպրոցի գործընկեր, համախոհ:

Տեսեք, նախակրթարանային 9 խմբում  250-ից ավել սան ունենք: 3 խումբ էլ այս օրերին կբացենք: Բարի է:
5 տարեկանների ուսուցման 4 խմբում 110-ից ավել սան ունենք: Բարի է:
Ուրեմն մենք մոտ 300 երիտասարդ հայր ունենք,   այդքան էլ՝ մայր: Էլ չեմ խոսում տատերի ու պապերի մասին: Բարի է:
Պատկերացնո՞ւմ եք, եթե նրանց գոնե կեսը դառնա կրթահամալիրի պարտեզային միջավայրի պարտիզպանը, ինչպիսին մեր սաներն են, օգնի դաստիարակին՝ մշակելու, հարմարավետ, հետաքրքիր դարձնելու  իր երեխայի, թոռան, զարմիկ-զարմուհու   նախակրթարանի բակը: Բարի՞ է: Բարի՛ է:
 Ուրեմն՝ հավաքվեք,  դաստիարակին թև ու թիկունք եղեք և ստեղծեք ՁԵՐ ուզած բակ-պարտեզ- հրապարակը ՁԵՐ  սիրելիների համար:
Չեմ համոզում, մանավանդ որ շատերդ իմ սաներն եք:
Մենք, մեկ է, մեր գործն անելու ենք: Բա դո՞ւք… :   

տիկին Աիդա