• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարև ձեզ

Մի օրական Սեբաստացին «Սեբաստիա» ծննդատնից ողջունում է բոլորին. 

-Բարև ձեզ, էս էլ՝ ես:

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ
Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.
Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։    / Հովհաննես Թումանյան /

Մաղթում եմ քեզ, որ մեծանաս՝ Սողոմոն իմաստուն դառնաս:

Հ. Գ. Արեգն աչքերն էդպէս էլ չբացեց, որ գույնը տեսնենք: