• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչի ՞ համար են սոցիալական կայքերը

Ճիշտ է, ես երբեմն մտնում եմ սոցիալական կայքեր, բայց միևնույն է, չեմ հասկանում, թե ինչն է մեզ այդպես հետաքրքրում այդ կայքէջերում: Օրինակ` վերցնենք Օdnoklassniki անունով կայքը: Համոզված եմ`բոլորդ եք ծանոթ այդ կայքին: Ձեզ մոտ հարց չի ՞ առաջացել, թե որն է այդ կայքի իմաստը,  ինչո ՞ւ եք այդքան երկար ժամանակ անցկացնում այդտեղ: Հասկանում եմ, մեծահասակներն էլ են մտնում այդ կայք, բայց կարծում եմ, նրանց գործնական հարցերն են կապում այդ կայքի հետ: Մեր օրերում այդ կայքը օգտագործում են ծանոթություններ հաստատելու համար, հետո՞...

Խնդրում եմ հայտնեք Ձեր կարծիքները, ինձ շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչի ՞ համար են Ձեզ պետք սոցիալական կայքերը: