• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում

Հրայր Ղահրիյան
10-4 դասարան

Ապրիլի մեկին Համաշխարահային բանկի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում բանկի ներկայացուցիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների միջև: Հանդիպման սկզբում բանկի ներկայացուցիչներից մեկը համառոտ ներկայացրեց Համաշխարհային բանկի կենսագրությունը, պատմեց դրա ճյուղերի, գործունեության մասին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Այնուհետև աշակերտները սկսեցին տարբեր հարցեր տալ նրանց: Հարցերը հիմնականում առնչվում էին Հայաստանում բանկի գործունեության առավելություններին և թերություններին: Վերջում իր հարցադրումները ներկայացրեց Աշոտ Տիգրանյանը:
Դրանից հետո աշակերտները տարբեր նվերներ ստացան  (ֆլեշներ, վերնաշապիկներ, գրիչներ):
Բանկի ներկայացուցիչն ասաց, որ այս հանդիպումը աշակերտների հետ առաջինն էր պատմության մեջ, և հույս հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները կշարունակվեն: