• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի աղավնու պատմություն…

 

 

Շաբաթ օրը հայրենագիտական ակումբի սաները կրկին ճամապարհորդում էին: Այս անգամ Արգիշտիխինիլի բերդաքաղաք: Բայց մենք չենք ուզում պատմել մեր ճամփորդության ամսին, քանի որ այն կտեսնեք մեր պատրաստած տեսանյութում…

Վերադառնանք մեր վերնագրին… Արգիշտիխինիլի քաղաքն ուսումնասիրելուց հետո, երբ իջանք մեր ավտոբուսի մոտ` անակնկալ էր սպասվում: Անակնկալը մեզ մատուցեց մեր շատ սիրելի վարորդ Արտավազը: Նա գիշատիչ թռչունների ճանկերից փրկել էր մի ճերմակ աղավնու: Ի դեպ աղավնին վիրավոր էր: Բոլորս սիրեցինք և կերակրեցինք, ապա նկարվեցինք վախեցած աղավնու հետ: Հետո պարզվեց, որ վիրավորված աղավնուն բաց թողելը նույնն էր, ինչ մահվան դատապերտելը նրան: Աղավնու խնամքն իր վրա վերցրեց ընկեր Սուսանի տղան` Վարդանը: Նրա ընկերն աղավնիներ է պահում, իսկ մենք խոստացանք պարբերաբար այցելել և տեսնել, թե ինչպես է ապրում մեր թևավոր, փոքրիկ ընկերը: