• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կալիֆոռնիացի դպրոցականները զրկվել են iPad-ից

Լոս Անջելեսի դպրոցների վարչությունը դադարեցրել է Apple-ի հետ առկա պայմանագիրը, հաղորդում է Los Angeles Times-ը:

1մլրդ դոլարի արժողությամբ մոտ մեկ տարի առաջ կնքված պայմանագիրը պետք է ապահովեր Լոս Անջելեսի դպրոցականներին iPad սարքավորումներով, որոնք հատուկ ուսումնական ծրագրեր էին ունենալու:

Նախագիծը խնդիրների բախվեց 2013/14 ուսումնական տարվա սկզբին, երբ մոտ 300 դպրոցականներ շրջանցել էին անվտանգության օրենքները և մուտք գործել սոցիալական և այլ վեբ կայքեր, որոնք արգելափակված էին ուսումնական պլանշեթներում:

Աղբյուրը` 1in.am