• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաները՝ փորձնական ծրագրեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը` 2014-2015 ուսումնական տարվա համար:

Համաձայն հրամանի՝ ծրագրերը փորձարկելու են Հայաստանի Հանրապետության հետևյալ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝

 

1) Երևանի N 11 հիմնական դպրոց
2) Երևանի N 20 հիմնական դպրոց
3) Երևանի N 52 հիմնական դպրոց
4) Երևանի N 92 հիմնական դպրոց
5) Երևանի N 131 հիմնական դպրոց
6) Երևանի N 150 հիմնական դպրոց
7) Երևանի N 162 հիմնական դպրոց
8) Երևանի N 200 հիմնական դպրոց
9) ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյանի N 2 հիմնական դպրոց
10) ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիրի N 5 հիմնական դպրոց

Աղբյուրը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջ

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի