• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

Արցախի հետ կրթական փոխանակումների 2014թ. ծրագրով Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների փոխտնօրենների 18 հոգիանոց խումբը (հավելված 1) 2014թ. օգոստոսի 22-25-ին լինելու է Հայաստանում: Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Կ. Մարգարյանի նամակը կցվում է: Ստեփանակերտի դպրոցներների փոխտնօրենների հյուրընկալությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. ընդունել ի գիտություն շրջագայության ծրագիրը և կազմակերպորեն աջակցել դրա իրականացմանը.
  2. խմբի գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան, Մարթա Ասատրյան.
  3. սնունդը` նախաճաշ և ընթրիք, կազմակերպել Դպրոց-պարտեզի խոհանոցում, կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության տրամադրած միջոցներով.
  4. ընդունել ի կատարում Մարթա Ասատրյանի կազմած ընդունելության ծրագիրը (հավելված 2).
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

 

             Կրթահամալիրի տնօրեն՝                     Ա. Բլեյան