• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտության ասպարեզում դեռևս աշխատող մարդիկ էնտուզիաստներ են. կարծիքներ՝ ուղեղների արտահոսքի մասին

Ուսյալ մարդը գնում է, դա նշանակում է, որ դա կանխելու քաղաքականությունը բացակայում է կամ վրիպում։ Դա կանխելու համար մի քայլ կա անելու՝ պետք է տալ բարձր աշխատավարձ և հնարավորություն, որ ազատ զբաղվի իր տաղանդին հարիր աշխատանքով։ Ոչ մեկը սիրով չի լքում երկիրը։ Հայրենիքը պարտավորություն չէ, հայրենիքում ապրելը տուրք չէ։ Հակառակը, ժամանակակից մարդու պատկերացումներով հայրենիքը բնակավայր է, սակայն հայրենիքը, որպես ծննդավայր, առավելություն ունի։

Ես տեսնում եմ, որ ընտանիքներով ուսուցիչներ, սովորողներ են գնում։ Եթե ներգաղթ լիներ, դա ևս կտեսնեինք։ Երբ սահմանների վրա ամեն օր նշանառուի հարվածից երիտասարդ է զոհվում, այդ հայրենիքը վտանգված է, իսկ վտանգված հայրենիքը բնակավայր չի կարող լինել, մենք պետք է հասկանանք, որ նախ և առաջ անվտանգությունն է պետք ապահովել։ Ամբողջը tert.am-ում։