• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին պատանիների մասնակցությունն ապահովելու մասին

Կրթահամալիրի ավագ դպրոցների ուսումնական պլաններով որոշված է ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի ուսուցման կազմակերպումը ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը օգոստոսի   5-15-ը հրավիրել է կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցիներին Արցախի Մարտունու շրջանի բարձր դասարանների սովորողների հետ համատեղ մասնակցելու Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում գտնվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին: Ճամբարին մասնակցում են նաև առանձին սովորողներ մայրաքաղաքի այլ ավագ դպրոցներից, ինչպես նաև Մեծամորի ավագ դպրոցի խումբը դպրոցի և կրթահամալիրի միջև կնքված համաձայնագրով: Ճամբարի համար ընտրված սովորողների ծնողները տվել են իրենց գրավոր համաձայնությունը:

Մասնակիցների ճամբարային գործունեությունն ապահովելու նպատակով.

  1. կրթահամալիրի ավագ դպրոցների ղեկավարների ներկայացմամբ հաստատել Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. ճամբարականներին անհատապես տրամադրել ճամբարի ռեժիմը, ճամբարի մասնակցի համար անհրաժեշտ անհատական պիտույքների ցանկը (հավելված 2-3).
  3. ճամբարի հայաստանյան խմբի ղեկավար նշանակել Արհեստագործական ավագ դպրոցի ղեկավար Արտյոմ Խաչատրյանին, օգնականներ՝ կրթահամալիրի ուսուցիչներ Արման Երանոսյանին և Գնել Հարությունյանին.
  4. ճամբարականների տեղափոխումը Երևանից Նոր Այգեստան կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսներով.
  5. մասնակիցների մեկնումը` օգոստոսի 5-ին, ժամը 7:30, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան - Սևան – Վարդենիս - Քարավաճառ - Թարթառի հովիտով - Նոր Այգեստան-«Ասպետ» ռազմամարզական ճամբար, վերադարձը՝ օգոստոսի 15-ին.
  6. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

 

Կրթահամալիրի տնօրեն՝                                  Ա. Բլեյան