• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնակարանամուտ

Այսօր Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 եւ 55/11 հասցեների բազմաբնակարան բնակելի համալիրների բացման պաշտոնական արարողությունն էր: Երկու տարի առաջ էր, երբ ծրագիրը մեկնակեց: Շնորհիվ կրթահամալիրի արհեստակցական միության աջակցության` կրթահամալիրի ուսուցիչների մի խումբ ընդգրկվեց այդ ծրագրում: Այսօր նրանք տոնեցին իրենց բնակարանամուտը: Շնորհավորում ենք բոլորին: Թող նոր բնակարաններում միայն ուրախություն և հաջողություններ լինեն: