• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաստանին Բուլաչաուրի էկոճամբարի հրավերով կրթահամալիրի էկոակումբի մասնակցության մասին

Հուլիսի 21-30-ին CEEN վրաստանյան ընկերության հրավերով կրթահամալիրի Էկոակումբի Բուլաչաուրի էկոճամբարին մասնակցելու նպատակով.

  1. Խմբի ղեկավար նշանակել Հասմիկ Նալբանդյանին.
  2. ՀասմիկՆալբանդյանի ներկայացմամբ հաստատել մասնակից սովորողների ցուցակը (կցվում է).
  3. աշխատանքային խմբի նախապատրաստական աշխատանքների (անձնագրերի վավերականություն, էկոճամբարին ներկայացվող նյութեր, պրեզենտացիաներ, ֆիլմեր) վերջնաժամկետը՝ հուլիսի 17.
  4. հուլիսի 18-ին, ժամը 12:00, Էկոճամբարի մասնակիցների հավաք Մեդիակենտրոնում.
  5. տրանսպորտի, գիշերակացի, սննդի, էկոկրթական դասընթացների կազմակերպման ծախսերը հոգում է CEEN վրաստանյան ընկերությունը.
  6. մեկնումը հուլիսի 21-ին՝ ժամը 9.00-ին, Ս. Երրորդություն եկեղեցու մոտից, վերադարձը` հուլիսի 30-ին.
  7. աշխատանքային խմբին հանձնարարել օպերատիվ լուսաբանել  Էկոճամբարի գործունեությունը  mskh-ում, խմբի ղեկավարի սահմանված կարգով ներկայացվող հաշվետվությանը հաշվետվություն-ֆիլմ կցել:

 

Մասնակից-սովորողներ

  1. Խալաթյան Դավիթ (Գեղարվեսի ավագ դպրոց, 11–րդ դասարան)
  2. Իսրայելյան Աստղիկ (Վարժարան, 11-րդ դասարան)
  3. Դարբինյան Հայկ (Գեղարվեստի ավագ դպրոց, 11-րդ դասարան)
  4. Սիմոնյան Ջուլի (Վարժարան, 11-րդ դասարան)

 

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան