• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ժակ Պրեվեր «Ինչպես թռչուն նկարել»

Ամենից առաջ մի վանդակ նկարեք
դռնակը բաց
հետո նկարեք
մի ուրախ բան
մի պարզ բան
մի գեղեցիկ բան
մի օգտակար բան
թռչունի համար
հետո կտավը դրեք մի ծառի մոտ
մի պուրակի
մի պարտեզի
կամ մի անտառի մեջ
թաքնվեք ծառի ետևը
անխոս
անշարժ...
Երբեմն թռչունը շուտ է գալիս
բայց կարող է և տարիներ տևել
Որոշում տալուց հետո
չհուսահատվել
սպասել
եթե պետք է տարիներ սպասել
քանի որ թռչունի շտապելը կամ ուշանալը
ոչ մի կապ չունի
նկարի հաջողության հետ
երբ թռչունը գա
եթե գա
լուռ ու մունջ
սպասեք որ վանդակը մտնի
և երբ մտնի
վրձնով զգուշորեն փակեք
հետո
մեկ առ մեկ վանդակաձողերը ջնջեք
ջանալով թռչունի ոչ մի փետուրին չդիպչել
Հետո ծառ նկարեք
թռչունի համար
ընտրեք ամենափարթամ ճյուղերից մեկը
նկարեք նաև
կանաչությունը սաղարթի
զովությունը քամու
արևափոշին
և միջատների աղմուկը ամառվա տապում
հետո սպասեք որ թռչունը սկսի երգել
եթե թռչունը չի երգում
վատ նշան է
դա նշանակում է որ նկարը վատն է
բայց եթե երգում է դա լավ նշան է
նշանակում է կարող եք ստորագրությունը նշել
Ուրեմն զգուշորեն
թռչունից մի փետուր պոկեք
և նկարի անկյունում ձեր անունը գրեք:

դեռ31 րոպե կա: շնորհավոր...

Աղբյուրը՝ ժամանակակից գրականություն