• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում եմ նրանց, ովքեր սիրում են կարդալ և զրուցել կարդացածի շուրջ

Ընթերցանությունից կյանքի համար ինչ-որ բան քաղելը ինտելեկտուալ կարողություններ է պահանջում։
Առաջարկում եմ հենց այդ ինտելեկտուալ կարողությունները զարգացնելու հեռանկարով հուլիսի 2-ից, ժամը 9.30-ից այցելել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Կենտրոն՝ մասնակցելու Ինտելեկտուալ ընթերցանության ակումբին (Րաֆֆու  փողոց, 57 շենք, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց)։

Այստեղ կքննարկենք ոչ միայն արդեն կարդացած ստեղծագործությունները, այլև կկարդանք կարճ գործեր, կփորձենք մեր միտքն ու հոգին սնող նյութ գտնել դրանցում։

Ուրեմն՝ հուլիսի 2-ին՝ ժամը 9.30, Կենտրոնում։ Առաջին օրվա համար կքննարկենք Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» ստեղծագործությունը։ Ընդամենը 24 էջ է. կվերանայեք, չէ՞։

Մուտքը ոչ կրթահամալիրցի հասակակցի հետ խրախուսվում է։ Տարիքային սահմանափակում չկա։