• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ասպետ» ռազմամարզական ճամբարի նախապատրաստական հավաք

 
Հարգելի ավագ դպրոցների 10-11-րդ դասարանցիներ,
2013-2014 ուստարվա ուսումնական պլանով և ուսումնառության պայմանագրով «Նախնական զինվորական պատրաստություն» պարտադիր առարկայի դասընթացը ավագ դպրոցում կազմակերպվում է տասնօրյա դաշտային ռազմամարզական ճամբարի տեսքով: 2014թ. «Ասպետ» ռազմամարզական ճամբարը, ինչպես 2012-ին, 2013-ին, տեղակայված է Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում, ընդունելու է կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի, արհեստագործական ավագ դպրոցի, գեղարվեստի ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների պատանիներին: Ահա ինչու 2013-2014 ուստարվա դասացուցակներում ներառված չեն եղել ռազմագիտության ամենշաբաթյա կաբինետային պարապմունքները:

Կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի, Գեղարվեստի, Արհեստագործական ավագ դպրոցների պատանիներից ովքե՞ր 2012-2013 թթ տարբեր պատճառներով չեն մասնակցել ռազմամարզական ճամբարում ՆԶՊ-ի եռամյա դասընթացին: Ճամբարի արդյունքով է որոշվելու ՆԶՊ առարկայից Ձեր գնահատականը՝ ինչպես փոխադրական, այնպես էլ միջնակարգ կրթության վկայականի համար անհրաժեշտ: Այս տարվա ճամբարը ղեկավարում է Արհեստագործական ավագ դպրոցի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը, նրան օգնում են ուսուցիչներ Գնել Հարությունյանը և Արման Երանոսյանը: Ճամբար մեկնելու եք օգոստոսի 2-ին, ժամը 8.00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, վերադարձը՝ օգոստոսի 12-ին: Սովորողների տեղափոխումը կատարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անվճար: Ճամբարն անվճար է ամբողջությամբ:
Դուք պարտավոր եք հունիսի 24-ին, ժամը 10.00, լինել Մայր դպրոցի մեդիասրահում՝ 2-րդ հարկի դահլիճում՝ ճամբարի ղեկավարների հետ նախապատրաստական աշխատանքի ձեր անելիքը որոշելու համար: Կրթահամալիևի տնօրենը մասնակցելու է հավաքին:

Հարգանքով՝

«Ասպետ» ռազմամարզական ճամբարի ղեկավար՝ Արտյոմ Խաչատրյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան