• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2014թ. արձակուրդային ժամանակացույցի մասին

Ղեկավարվելով կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 4.1 կետով և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով.

  1. հաստատում եմ ուսուցողական ծրագրերի (դպրոցների) ղեկավարների, դասավանդողների և կրթահամալիրի այլ աշխատողների(ներկայացվում է կից հավելվածով) 2014թ. արձակուրդային ժամանակացույցը.
  • դասավանդողներ, երկարացված օրվա դաստիարակներ, լոգոպեդ, հոգեբան՝ 2014թ. հունիսի 30-ից օգոստոսի 16-ը.
  • ուսուցողական ծրագրերի ղեկավարներ, կազմակերպիչներ, մասնագետներ, ուսումնական կենտրոնների և գրասենյակների ղեկավարներ` 2014թ. հուլիսի 7-ից օգոստոսի 9-ը.
  • վարչական աշխատողներ՝ ըստ հավելվածի.
  • նախակրթարանների դաստիարակներ և դաստիարակի օգնականներ` ըստ հավելվածի` նկատի ունենալով, որ խմբերը գործում են անընդհատ:
  1. Սահմանված կարգով աշխատանքները կրթահամալիրում վերսկսում են.
  • սովորողները` 2014թ. օգոստոսի 29-ին` ժամը 10.00.
  • ամառային պարտադիր աշխատանք (վերաքննություն) ունեցող սովորողները` օգոստոսի 25-ին` ժամը 10:00.
  • դասավանդողներ, երկարացված օրվա դաստիարակներ, լոգոպեդ` 2014թ. օգոստոսի 18-ին` ժամը 10.00.
  • ուսուցողական ծրագրերի ղեկավարներ, կազմակերպիչներ, մասնագետներ` 2013թ. օգոստոսի 11-ին` ժամը 9.00.
  • կրթահամալիրի մյուս աշխատողները` ըստ նույն հավելվածի ժամանակացույցի:
  1. Սույն հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր աշխատողներին և վերաքննություն ունեցող սովորողների ծնողներին, սովորողներին:

 

        Կրթահամալիրի տնօրեն`                 Ա. Բլեյան