• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մեկ կադր, մեկ հայացք» կինո-ֆոտո փառատոնի ծրագրի շրջանակներում հունիսի 17-ին կհյուրընկալենք ռեժիսոր Տիգրան Խզմալյանին

Հունիսի 17-ին, ժամը`11:00-12:00-ին  մեդիա դահլիճում աշխատանքային հանդիպում կանցկացնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

 

  Կենսագրություն

Ծնվել է 1963թ. ապրիլի 7-ին, Երևանում: Սովորել ու դասավանդել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1991թ. ավարտել է Մոսկվայի կինոբեմադրիչների ու սցենարիստների բարձրագույն կուրսերը: 1992-94թթ Արցախյան պատերազմի տարիներին աշխատել է Լեռնային Ղարաբաղում` որպես «Ա1» և «Վեստի» ընկերությունների հեռուստալրագրող: 1994-96թթ աշխատել է ԱՄՆ-ի հայկական համագումարում` որպես քաղաքական վերլուծաբան: 1996-97թթ եղել է Միացյան ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի հասարակական տեղեկատվության բաժնի փոխտնօրենը: 1997-2005թթ գլխավորել է հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիան, մինչեւ դրա լուծարումը: Այժմ անկախ ռեժիսոր և սցենարիստ է: Հեղինակել է 3 խաղարկային ու 17 վավերագրական ֆիլմ` «Պյերլեկինո կամ օդից թեթև» (2000թ.), «Lovember» (2004թ.), «Արմին Վեգներ` ցեղասպանության լուսանկարիչ» (2005թ.), «Երևանի գլխավոր գաղտիքը» (2009թ.), «Սարդարապատ deja vu» (2008թ.), «Քրիստոսի կենդանագիր պատկերը» (2009թ.), «Տիգրանակերտ» (2010թ.), «Դեպի Արարատ» (2010թ.):

Ժամը` 12:00-ին տեղի կունենա Վահե Այվազյանի անհատական ցուցահանդեսի բացումը: