• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական բաց ակումբը մեկնարկում է

Մանկավարժական բաց ակումբը մեկնարկում է... Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ Մեդիակենտրոնում: Մանկավարժական նորարարությամբ ոգևորվողներն ու դրա տարածումը կարևորողները թող գրանցեն մանկավարժական բաց ակումբի հասցեն՝ Երևան, Րաֆֆու 57, Մեդիակենտրոն, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց:

Հունիսի 18-ին՝ ժամը 16.00, ակումբի առաջին պարապմունքի բանախոսը Աշոտ Բլեյանն է, թեման՝ ժամանակակից և հանրամատչելի մանկավարժություն. փոխանցում և գործիքներ։ Քննարկումը տևելու է մինչև 2 ժամ, 15 րոպե ընդմիջումով։

Մասնակիցները նախապես գրանցվում են [email protected] հասցեով, ֆեյսբուքյան https://www.facebook.com/events/298957573606235/ էջով, զանգով (093 309 389)։ Համեցեք։