• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օզ՝ մեծն ու ահարկուն

«Օզ՝ մեծն ու ահարկուն» ֆիլմի գլխավոր հերոս Օսկար Դիգսը (Օզ) շրջիկ կրկեսում աճպարար է աշխատում եւ իր տաղանդը վատնում է միամիտ հանդիսատեսին խաբելու վրա: Եվ մի անգամ նրան քշում է հանկարծահաս փոթորիկը ու տանում կախարդական Օզ աշխարհը: Սկզբում նրան թվում է, թե երազում է՝ շուրջը աճում են հսկայական վառ ծաղիկներ, լեռներից թափվում են աներեւակայելի գեղեցիկ ջրվեժներ իսկ այդ տեղերի բնակիչներն ուղղակի անբնական են՝ միամիտ եւ դիմացինի նկատմամբ լի վստահությամբ: Նրանք սպասում են, որ իրենց աշխարհում կհայտնվի մի հզոր կախարդ, որը կփրկի նրանց իրենց երկրի գահը զավթած չար ուժերից: Միայն իրական վտանգի զգացողությունն է նրան սթափեցնում եւ Օզը հասկանում է, որ այստեղ իր առջեւ բացվում են անհավանական հնարավորություններ: Հանդիպելով երեք կախարդուհիների՝ Թեոդորային, Էվանորային ու Գլինդային, Օզը հայտնվում է մի իրավիճակում, երբ բախվում են ամենաիսկական կրքերը եւ ծավալվում է պայքար բարու ու չարի միջեւ: Այս պայքարում էլ բացահայտվում են Օսկարի ունակություններն ու նրա իսկական էությունը՝ պատռվում է նրա խարդախի դիմակը:

Թողարկվել է 2013-ին
Բնօրինակ անվանումը՝ Oz the Great and Powerful
Ժանրը՝ նորություն, արկածային, երեւակայական
Րեժիսոր՝ Սեմ Ռեյմի
Բյուջեն՝ $215 000 000 Երկիրը՝ ԱՄՆ
Որակը՝ HD 720
Տեւողությունը՝ 127 мин. / 02:07
Տարիքը՝ 12+
Դերերում՝ Բիլլ Քոբբս, Ջեյմս Ֆրանկո, Զակ Բրաֆֆ, Միլա Կունիս,Միշել Վիլյամս, Ռեյչըլ Վայս

Դիտեք ֆիլմադարանում.