• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միլիարդ ունենալու բաղադրատոմս

Ռուսերենից թարգմանեց Հարությունյան Էլեոնորը, 8-3 դաս.

Քաղաքի երիտասարդ դեղագործի մոտ ժամանեց գյուղական ծեր բժիշկ: Ծերունին կապեց ձին, վերցրեց իր հետ բերած թղթի կապոցը, ինչ-որ հեղուկով լցված կաթսան և մտավ դեղատուն: Ամբողջ մի ժամ ծերունին և դեղագործը սակարկում էին: Նրանց սակարկման պատճառը տարօրինակ հեղուկով լցված կաթսան էր: Ի վերջո, նրանք համաձայնության եկան. գյուղական բժիշկը ստացավ իր 50 դոլարը, իսկ դեղագործը`թղթերը և հեղուկով կաթսան: Երկուսն էլ գոհ մնացին: Ծեր բժիշկը գումարը թաքցրեց գրպանում և գնաց տուն: Դեղագործը փակեց բոլոր դռները, կռացավ թղթերի վրա և շատ երկար մտածում էր` փորձելով հասկանալ, թե արդյոք ինչ օգուտ կարող է ստանալ դրանից:

Դուք, հավանաբար, մտածում եք` այդ ինչ հեղուկ էր կաթսայում, որի համար դեղագործը ծերունուն վճարեց այդքան գումար: Դե, ոչ մի արտասովոր բան: Հեղուկը բոլորին ծանոթ կոկա-կոլան էր, իսկ թղթի վրա գրված էր դրա պատրաստման բանաձևը: Այդ տարիներին, բնականաբար, ոչ ոք դեռ չգիտեր կոկա-կոլայի մասին:

Աղբյուրը` ’’Интересные факты’’