• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շրջակա միջավայրի օրը կամ ով ավելի շատ աղբ կհավաքի

Հունիսի  5-ին  իրագործենք նախագիծ նվիրված Շրջակա միջավայրի օրվան:

Մեր շրջակա միջավայրը մեր տանից և դպրոցից դուրս ընկած տարածքն է` մեր թաղամասը, մեր քաղաքը:

Տանից մինչև դպրոց ընկած ճանապարհին հանդիպած աղբը հավաքենք և մասնակցենք «Ով ավելի շատ աղբ կհավաքի» մրցույթին:

Դրա համար անհրաժեշտ է  հատուկ պարագաներ աշխատելու համար` սպորտային հագուստ, տոպրակներ,  ձեռնոցներ և գլխարկներ:

Նախագիծը ունի  հետևյալ աշխատելու փուլերը`

1)   Մաքրել շրջակա միջավայրը աղբից, իրագործելով «Ով ավելի շատ աղբ կհավաքի» նախագիծը:

2)   Կարգի բերել  դպրոցների շրջակա միջավայրը:

3)   Օգնել մեր կրտսեր ընկերներին իրենց դպրոցի շրջակա միջավայրը կարգի բերելու հարցում, այցելելով որևէ կրտսեր դպրոց

4) Միաժամանակ բաժանել  կրթահամալիրի դպրոցների և քոլեջի տեղեկատվական թերթիկները

 

Քոլեջ, նախադպրոցական բաժնի առաջին կուրս

Խորհրդատու`Հասմիկ Նալբանդյան