• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարգևատրման մասին

  1. Լրացուցիչ կրթությունը  նախագծային ուսուցմամբ և մեդիայի արդյունավետ կիրառմամբ  «Ստեղծողի մոբիլ դպրոց» ծրագրի բաղադրիչը դարձնելու համար Սվետլանա Ճաղարյանին պարգևատրել 60.000 դրամով։
  2. Մերի Առաքելյանին, Սոֆյա Գրիգորյանին, Տաթև Ստեփանյանին, Հասմիկ Մաթևոսյանին, Մարինե Մկրտչյանին, Կարեն Խաչատրյանին հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 9-րդ հավաքի համերգային ծրագրերի խնամքով նախապատրաստման և իրականացման համար պարգևատրել 60.000-ական դրամով։
  3. Գիտակների ակումբի ստեղծման, ակումբային ծրագրի տարածման, միջակումբային համագործակցության հաստատման համար Վահրամ Թոքմաջյանին պարգևատրել 60.000 դրամով։
  4. «Ճանաչենք ժամանակակիցներին» ուսումնական նախագծի մշակման, հետևողական իրականացման և տարածման, հեղինակային կրթական ծրագրի հանրայնացման համար «Լուսաստղի»-ընթերցասերների ակումբի ղեկավար Մարգարիտ Սարգսյանին պարգևատրել 60.000 դրամով։

Պարգևատրումները կատարել կրթահամալիրի 2014թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:

 

 

             Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան