• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիմում եմ անձամբ. խնդրում եմ յուրաքանչյուրիդ

Հարգելի գործընկերներ, սովորողներ, ծնողներ

Կրթահամալիրը օր առաջ «Սեբաստացի» TV-ի համար պատրաստ է ձեռք բերելու 2 նոր տեսախցիկ։ Սակայն հիմա, «Սեբաստացի» TV-ի մայիսի 23-24-ի գործունեությունը լիարժեք ապահովելու, «Ցտեսություն» ուսումնական նախագծով «Վերջին պարապմունք», «Հրաժեշտի տոնախմբություն Մարմարյա սրահում» գլխավոր իրադարձությունները նկարելու, պատշաճ լուսաբանալու, շրջանավարտներին նվեր-ֆիլմով ուրախացնելու  համար խնդրում եմ 1-2 օրով, իմ գրավոր կամ բանավոր երաշխիքով, «Սեբաստացի» TV-ին` Միշա Ավդալյանին, Անի Սարգսյանին, տրամադրել Handycam HD (ձեռքի տեսախցիկ) տեսախցիկ։