• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրակրթական Դիջիթեք 2014-ի հաղթողներին պարգևատրելու մասին

Ամփոփելով ամենամյա բաց «Հանրակրթական Դիջիթեք 2014» 6-րդ և «Հանրակրթական բնագիտա-տեխնիկական ստեղծագործություն 2014» 3-րդ ստուգատեսները, հիմք ընդունելով ստուգատեսների մրցանակային հանձնաժողովների որոշումը.

  • «Հանրակրթական Դիջիթեք 2014» ստուգատեսի գլխավոր մրցանակը համարել 40.000 դրամ պարգևը, ստուգատեսների հատուկ մրցանակը՝ 20.000 դրամին համարժեք կրթական վաուչեր՝ ուսումնական ճամփորդության համար.
  • նկատի ունենալ, որ  «Հանրակրթական Դիջիթեք 2014»-ի գլխավոր մրցանակները հատկացրել են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցու Արարարտյան հայրապետական թեմը, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը (հավելված 1).
  • նկատի ունենալ, որ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը կրթահամալիրի կրտսեր դպրոցներին նվիրել է մեկական ուսումնական խաղ Հանրակրթական բնագիտա-տեխնիկական ստեղծագործության ստուգատեսի մասնակցության համար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանը ստուգատեսների կազմակերպիչներին պարգևատրել է 40.000-ական դրամով (հավելված 2).
  • մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը ստուգատեսների հատուկ մրցանակակրի հայտով ուսումնական ճամփորդության կազմակերպման հրամանի հիման վրա կրթահամալիրի 2014թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» (մանկավարժական աշխատողների դեպքում) և «Այլ ծախսեր,  ճամբարների, ուսումնահայերնագիտական գործունեության կազմակերպում» (սովորողների դեպքում) ուղղություններից մասնակցին մեկ անգամ տրամադրել ուսումնական ճամփորդության վճարը՝ 20.000 դրամի սահմանում (հավելված 3).
  • Հանրակրթական Դիջիթեք 2015-ի նախապատրաստական աշխատանքը համարել սկսված և ստուգատեսի տնօրենի պարտականությունները դնել Ազնիվ Հովհաննիսյանի, ստուգատեսի կայքի պատասխանատուի պարտականությունները՝ Միջին դպրոցի 9-րդ դասարանի  սովորող Էմմա Իսախանյանի վրա։

 

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան