• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր այսօրվա անսովոր սեմինարը

Այսօր Գեղարվեստի դպրոցի պարասրահում տեղի ունեցավ արտասովոր մի պարային սեմինար, որի նշանաբանն է` «Պար առանց սահմանների»: Սեմինարը կազմակերպել էր Բրիտանական Խորհրդի Հայաստանյան մասնաճյուղը, իսկ պարուսույցները "Candoco Dance Company"-ի մասնագետներ Պեդրո Մաչադոն և Վիկին էին: Նրանք սեմինարի մասնակից դասավանդողներին  սովորեցրեցին մի քանի պարային շարժումների տեսակներ, որոնք օգնում են պարի մեջ ներգրավել կրթական հատուկ կարիքներ և շարժողական խանգարումներ ունեցող սովորողներին, ցույց տվեցին վարժություններ, որոնց միջոցով կկարողանանք օգնել նման սովորողներին կառավարել իրենց մարմնի շարժումները:
Ինձ համար այդ ամենը շատ անսովոր էր, բայց միաժամանակ` շատ հետաքրքիր:
Այս կազմակերպության մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.candoco.co.uk/  ​