• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բազմաղբյուր գյուղում

Այսօր Մայիսյան ամենամյա  հավաքի շրջանակներում վերջապես ուղևորվեցինք Բազմաղբյուր գյուղ,որի մասին միայն վերջերս էինք իմացել,քանի որ գյուղից Էկոտուր 2014-ին մասնակցող թիմ ունեինք:Գյուղը գտնվում է Արագածոտն մարզում՝ Աշտարակից 8կմ հեռավորության վրա: Բազմաղբյուրը նաև ճանաչված է եղել որպես Թաքիա, Թաքյա Թեքքե, Տակիյա:Բազմաղբյուրում աղբյուրները շատ են ի տարբերություն գյուղացիների՝ ընդամենը 1000 բնակիչ:Դպրոցի տնօրենի հավստմամբ նրանցից շատերը լքում են գյուղը ու հենց դա է պատճառը, որ դպրոցում այս տարի 2 առաջին դասարանցի են ընդունվել:Գյուղում 4 երեխա է ծնվել,դա էլ պատահական չէ, Բազմաղբյուրի երիտասարդները կենցաղային դժվարությունների պատճառով խուսափում են ընտանիք կազմելուց:Ներկայիս հիմնական բնակիչների մեծ մասն էլ ամառանոցաբնակներ են: Աղբահանության,գետի աղտոտվածության ու գյուղին առնչվող խնդիրները Բազմաղբյուրցիների կողմից արագ արձագանք են ստանում դրա համար էլ գյուղը խնամված տեսք ուներ: Զբոսանքի ընթացքում եղանք պարսական կիսավեր մզկիթում , գյուղի աղբյուրներից մեկում,որից ավանդույթի համաձայն պետք էր քար հանել երազանք պահել ու քարը ամրացնել պատին, ինչպես նաեւ Բազմաղբյուրի հանգստյան գոտում:
Գյուղը ունի էկոտուրիզմի զարգացման լավ նախադրյալներ ՝մարդկանց բազմությունը հանգստյան գոտում փաստում էր,որ շատերն են նախընտրում հանգիստը կազմակերպել հենց այստեղ՝Քասախի վտակ Շահվերդի ափին:
 
Թամարա Ստեփանյան