• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անգլախոսների ակումբի պարապմունքը մեդիակենտրոնում

Սուսան Ավետիսյան
 
Այսօր մեր անգլախոսների ակումբային պարապունքը անցկացրեցինք մեդիակենտրոնում և հիանալի առիթ ունեցանք գործնականում կիրառելու մեր անգլերեն խոսելու կարողությունները` անգլերենով ներկայացնելով մեր կրթահամալիրը Հայաստանում Ամերիկյան համալսարանից կրթահամալիր ժամանած պատվիրակությանը` համալսարանի պրոռեկտոր Աշոտ Ղազարյանի ղեկավարությամբ: 11-րդ դասարանի սովորող Հովհաննես Ալեքյանը ներկայացրեց mskh.am-ի տարբեր բաժինները: Նա հատուկ ուշադրություն դարձրեց էլեկտրոնային գրադարանի կարևորությանը, "Սեբաստացի TV-ին, ամենամյա ստուգատեսներին ու կրթահամալիրի էլեկտրոնային ամսագրերին: Մարիամ Միրզոյանը նրկայացրեց mskh.am-ի անգլերեն էջը, որը հիմնականում ստեղծվում է անգլախոսների ակումբի անդամների կատարած թարգմանություններով և սեփական անգլերեն նյութերով, իսկ Յուրա Գանջալյանը ներկայացրեց «Դպիր» մանկավարժական ամսագրի 2014-ի անգլերեն նյութերը, որոնք մեր կրթահամալիրի դասավանդողների գրած հոդվածների անգլերեն թարգմանություններն են: Զրույցի վերջում 11-րդ դասարանի անգլախոսների ակումբի անդամներ՝ Նարե Հովհաննիասյանը և Մարիամ Միրզոյանը իրենց կատարած անգլերեն երգով հաճելի նվեր մատուցեցին հյուրերին: