• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

11-րդ դասարանների պատանիների հետ դաշտային և աղջիկների հետ առաջին բուժօգնության պարապմունքներ անցկացնելու մասին

Կրթահամալիրի Արհեստագործական ավագ դպրոցի, Ավագ դպրոց-վարժարանի և Գեղարվեստի ավագ դպրոցի 11-րդ դասարանների պատանիների հետ ուսումնական ծրագրով նախատեսված դաշտային պարապմունքներ անցկացնելու համար.

  1. նախնական զինվորական պատրաստության ուսումնասիրման ծրագրով նախատեսված դաշտային ուսումնական միացյալ պարապմունքը կազմակերպել թիվ 25149 զորամասում, 2014թ. մայիսի 14-ին.
  2. մեկնումը՝ մայիսի 14-ին, ժամը 8.00, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ. Անդրանիկի հուշարձանի տարածքից, Մալաթիա-Սեբաստիա զինկոմիսարիատի տրամադրած ավտոբուսներով.
  3. դաշտային պարապմունքների պատասխանատուներ ճանաչել փոխգնդապետ, կրթահամալիրի զինղեկ Ռաֆայել Մեսրոբյանին, օգնականներ՝ արհեստագործական ավագ դպրոցի ղեկավար Արտյոմ Խաչատրյանին և դասավանդող Արտավազդ Հովհաննիսյանին.
  4. դաշտային պարապմունքների մասնակիցները (ցուցակը կցվում է) կրում են մարզական հագուստներ, իրենց հետ ունենում են անհատական օգտագործման խմելու ջուր և մեկ անգամ ուտելու սնունդ.
  5. կրթահամալիրի ավագ դպրոցների 11-րդ դասարանների աղջիկները (ցուցակը կցվում է) 2014թ. մայիսի 14-ին մասնակցում են ուսումնական ծրագրով նախատեսված առաջին բուժօգնության ուսումնական վարժանքին: Սկիզբը՝ ժամը 9:30, ավարտը՝ 12:30։ Մասնակիցները պարապմունքի ներկայանում են մարզական հագուստով: Պարապմունքների կազմակերպման պատասխանատուներ եմ ճանաչում Նաիրա Հարությունյանին, Դավիթ Ֆահրադյանին և Քրիստինե Սահակյանցին: Օրվա ընթացքում, մինչև 16.00, գրավոր ներկայացնել պարապմունքների մանրամասն ծրագիրը: Պարապմունքները կազմակերպել Մայր դպրոցի մեծ մարմնամարզական մարզադահլիճում.
  6. ավագ դպրոցների կազմակերպիչները, դպրոցների ղեկավարները առավելագույն աջակցություն են ցուցաբերում նշված պարտադիր պարապմունքների նախապատրաստմանը և անցկացմանը.
  7. պարապմունքների պատասխանատուները պատանիների և աղջիկների մասնակցության հաշվառման տեղեկությունները ներկայացնում են ավագ դպրոցների գրասենյակ: Դպրոցների ղեկավարները մայիսի 19-ի վարչական խորհրդին բացատրություն են ներկայացնում պարապմունքներին յուրաքանչյուր պատանու և աղջկա բացակայության վերաբերյալ.
  8. մասնակցության արդյունքները դիտվում են որպես կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված մարզական-հայրենագիտական, հիգիենայի-առողջագիտական ուսումնական գործունեության  մեկտարյա արդյունքներ.
  9. գրասենյակների ղեկավարները սույն հրամանին անհապաղ ծանոթացնում են բոլոր պատասխանատուներին, 11-րդ դասարանների սովորողներին և նրանց ծնողներին.
  10. պարապմունքների պատասխանատուները դրանց ընթացքը և արդյունքները լուսաբանում են mskh.am-ում:

Հիմք՝ Շահումյանի զինվորական կոմիսար, գնդապետ Ռ. Մարգարյանի 08.05.2014թ. թիվ19 հրամանը:

 

 

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon aghjikneri_tsowtsak.pdf38.59 KB
PDF icon tghaneri_tsowtsak.pdf119.21 KB