• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դաշնակահարը

Մայիսի 9-ը  ֆաշիզմի դեմ ելած բոլոր ազգերի ու ժողովուրդների հաղթանակի օրն է: Օրվա խորհուրդն իմ կարծիքով առավել ճշգրիտ ու խորն է ներկայացնում լեհ հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու The Pianist «Դաշնակահարը» գեղարվեստական ֆիլմը:
Ֆիլմը լեհ տաղանդավոր դաշնակահար, ազգությամբ հրեա Վլադիսլավ Շպիլմանի մասին է, որին ֆաշիզմը նետում է Վարշավայի գետտոն եւ որտեղ նա անցնում է նվաստացումների, դառնությունների, հոգեկան ծանր ապրումների միջով: Նրան ի վերջո հայտնաբերում է վերմախտի բանակի սպաներից մեկը…

Ֆիլմը, սակայն, չունի նեղ կենսագրական ուղղվածություն, այն ամբողջական պատկերացում է տալիս ոչ միայն ֆաշիզմի դաժանությունների ու ֆաշիստական Գերմանիայի կառավարության աշխարհակալ հավակնությունների, այլեւ այդ հավակնություններին աջակցող ու դիմադրող եվրոպացիների, այդ թվում` գերմանացիների մասին: Իսկ ամենակարեւորը` ֆիլմն այն մասին է, թե ինչպես է մարդը կարողանում նայել մահվան այլանդակ դեմքին ու դիմակայելով հրեշավոր փորձություններին, պահպանել մարդկայնությունը, պահպանել դեմքը, պահպանել այն կարեւոր մարդկային արժեքներն ու որակները, առանց որոնց անհնար կլինի ապրել ու դիմադրել ցանկացած չարիքի` առհասարակ: Դիտել այստեղ`