• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արջ ախպերը

Այս պատմությունը եղել է Հյուսիսային Ամերիկայում, մինչեւ գունատ դեմքով մարդկանց հայտնվելն այնտեղ: Հնդկացի ցեղի հզոր առաջնորդը զոհվում է մայր արջի հետ հակամարտելիս: Նրա որդիները որոշում են լուծել հոր վրեժը: Վրեժի ծարավը չարությամբ է լցնում կրտսեր որդու հոգին ու նա  մենակ է գնում մայր արջի դեմ, բայց բնության ուժերը նրան արջ են դարձնում ու նա աշխարհին ստիպված է լինում արդեն նայել արջի աչքերով: Ավագ եղբայրը, որը նույնպես հոր վրեժից ծարավ դուրս է գալիս արջի որսի, որոշում է ոչնչացնել բոլոր արջերին, որոնց մեջ լինում է նաեւ իր կախարդված եղբայրը: 

Ձեզ եմ ներկայացնում 2004-ի լավագույն շարժաֆիլմ անվանակարգում «Օսկարի» մրցանակակիր` «Արջ ախպերը» ֆիլմը: Մարդու լեզու առած ֆիլմի հերոսների միջոցով փոքրիկները կստանան կարեւոր գիտելիքներ բնության ու մարդու ներդաշնակության մասին եւ այն մասին, որ այդ ներդաշնակությունը խախտվելու դեպքում տուժում են երկու կողմերն էլ: Եկեք ֆիլմադարան: