• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այլ տեսակետ. (Եվրոմիություն vs ԵվրԱզԷս)

Ներկայացնում ենք «Տնտեսագետի» ակումբի սովորող Արսեն Ադունցի վերլուծությունը: Վերլուծության առանցքում կրկին ԵՄ և ՄՄ երկընտրանքն է...

«Մենք  պետք  է ապավինենք մեր ուժերին և զարկ տանք  մեր սեփական արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը  և  ծառայությունների  ոլորտին: Պետք  է փորձենք նորից  վերագործարկել   գործարանները , խրախուսենք  գյուտնտեսությունը  և  մեծ  ներդրումեներ  իրականացնենք  այս  ոլորտներում: Եվ  եթե  մեր  տնտեսությունը  զարգանա,  ապա  մենք  կսկսենք  քիչ կախվածություն ունենալ օտարներից:
Ես կարծում եմ, որ մենք  պետք  է շարժվենք դեպի Եվրոպա... Եվրոմիության  հետ  կնքելով ասոցացման համաձայնագիր մենք կարող ենք նաև մոտենալ Եվրոմիությանը Հայաստանի անդամակցությանը, ինչպես նաև դյուրացված ռեժիմով մուտք գործել եվրոպական երկրներ:

Մի խոսքով. Մենք  չպետք  է  խուլ  ու  հնազանդ  հավի նման հետևենք օտարների թելադրանքներին, այլ պետք է  ինքներս որոշենք մեր զարգացման ուղղությունն ու ընթացքը»: