• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթական վրացերենի բաց դաս վրաց ընկերների հետ միասին

Այսօր, ավագ դպրոց վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ կրթահամալիրի վրացախոսների և Թբիլիսիի 98 դպրոցի վրաց լեզվի ուսուցչուհի Նանա Իսակիձեի սովորողների համատեղ բաց դասը: Դասի թեման վրաց գրող, առակագիր Սուլխան-Սաբա Օրբելիանին ու նրա առակներն էին: Մենք պատրաստել էինք ֆիլմ  Սուլխան-Սաբա Օրբելիանի «Թագավորն ու նկարիչը» առակի հիման վրա: Նրանք նույնպես ունեին ֆիլմեր: Առակները կարդալուց, ֆիլմերը նայելուց հետո, քննարկեցինք առակները, թե որն է նրանց իմաստը, ասելիքը և այլն: Հետո էլ կարդացինք առակագրի հայտնի ասույթները: Շատ հետաքրքիր համատեղ դաս եղավ: Մեր վրացի բարեկամները սովորել,  ուսումնասիրել էին նաև Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները:

Վրացախոսներիս համար շատ կարևոր են միասնական այսպիսի բաց դասերը, քանի որ բաց դասերի ու առհասարակ վրաց ընկերների հետ շփվելով մենք էլ ավելի ենք սովորում և կատարելագործում մեր վրացերենի իմացությունը: Վրացիների այս այցը նույնպես լեզվի փորձառություն էր մեզ համար: Վերջում էլ Սուլխան-Սաբա Օրբելյանի առակների պատկերներով ցուցանակներ նվեր ստացանք: