• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ապրիլի 24-ը աշխատանքային օր համարելու մասին

Էկոտուր 2014-ի ծրագրով ապրիլի 24-ին նախատեսված է էկոակցիա, որով իրականացվելու են ծառատունկ, կրթական պարտեզների և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ:  Էկոակցիային իրենց նախաձեռնությամբ մասնակցում են ուսուցիչներ, սովորողներ, կազմակերպիչներ,  հանրապետության մարզերի, Վրաստանի, Արցախի դպրոցների՝ էկոտուրի մասնակիցներ: Ակցիան պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. Ռուդիկ Սահակյանցի, Վահրամ Մարտիրոսյանի, Օնիկ Դավթյանի, Կորյուն Ստեփանյանի, Քաջիկ Բաբայանի, Աշոտ Դուրյանի, Վանիկ Թոփչյանի, Աշոտ Խաչատրյանի, Համլետ Կարապետյանի, Էյլեր Հովսեփյանի, Պետիկ Գասպարյանի, Մանուկ Բաբայանի, Վարդան Հովհաննիսյանի և Վլադիկ Աբրահամյանի համար ապրիլի 24-ին, ժամը 9.30-14.00 համարել աշխատանքային.
  2. դպրոցների ղեկավարներին, կազմակերպիչներին, էկոտուրի և ակցիայի պատասխանատուներին՝ օրվա ընթացքում կարգի բերել աշխատանքային գործիքները՝ պատգարակ, սայլակ, փոցխ, բահ, ձեռնոցներ, աշխատանքային այլ միջոցներ, մեխանիզմներ, տրանսպորտային միջոցներ, տնկիներ, վերջնական տեսքի բերել ակցիայով նախատեսված աշխատանքները, գործողությունները, վայրերը:

Հիմք՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 156, կետ 2, կրթահամալիրի տնօրենի 22.04.2014թ. «Էկոտուր 2014» ամենամյա 4-րդ բաց միջազգային ստուգատեսը կազմակերպելու մասին» հրամանը:

 

Կրթահամալիրի տնօրեն՝   Ա. Բլեյան