• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստում հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար

2014թ. հանրապետության ավագ դպրոցները ստացել են համակարգչային դասարան, էլեկտրոնային գրատախտակ: 2015թ. հանրապետության բոլոր առաջին դասարանցիները կստանան  պլանշետներ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը առաջարկում  է անհատական թվային միջոցներով ուսուցման կազմակերպման իր փորձի փոխանցում՝ ուսուցումը էլեկտրոնային  գրատախտակով, անհատական համակարգիչներով կազմակերպելու պատրաստվող մանկավարժական աշխատողների՝ դասվարների, ավագ դպրոցների ուսուցիչների վերապատրաստումներ կրթահամալիրում կամ պատվիրատու դպրոցում, համայնքում:

Վերապատրաստման ծրագիրը մշակվում է ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող  «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրով։ Վերապատրաստումն իրականացնում են կրթահամալիրի ուսուցիչները: Վերապատրաստման համար անհրաժեշտ ուսումնական միջոցները տրամադրում է կրթահամալիրը: Վերապատրաստման արդյունքով մասնակցին տրվում է վկայագիր: Վերապատրաստման արդյունքների ամփոփմանը հրավիրվում է մասնակցելու պատվիրատու կազմակերպության ներկայացուցիչը:

Վերապատրաստման հայտը լրացվում է առցանց, mskh.am կայքում։ Վերպատրաստման համար կարող են դիմել  կազմակերպությունը կամ անհատ ուսուցիչը։ Վերապատրաստումն սկսվում է 20 հոգիանոց խմբի ձևավորումից անմիջապես հետո: Վերապատրաստման արժեքը` կրթահամալիրում իրականացնելու դեպքում` մեկ մասնակցին 5000 ՀՀ դրամ, պատվիրատու կազմակերպությունում` մեկ  մասնակցին 8000 ՀՀ դրամ,  փոխանցել Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ հ/հ 163218137665-ին:
Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանից:

Հեռ. 74.72.46, 094.20.84.40 

Հասցեն` Րաֆֆի57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց