• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ոռոգման ցանցերի նորոգման մասին

Հրաման
17.04.2014թ.

Ապրիլի 16-ին գործարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոռոգումը: Ապրիլի 22-ին կրթահամալիրում Ծառի տոնն է, ապրիլի 24-ին` միավորող ակցիա-ծառատունկը, ապրիլի 23-27-ին`ՙՀանրակրթական էկոտուր 20141՚ բաց ամենամյա 4-րդ ստուգատեսը: Կրթահամալիրի կրթական օբյեկտների հողատարածքների ոռոգման ցանցերի թերություններն անհրաժեշտ է վերացնել, օր առաջ սկսել հողատարածքների ռեժիմով սահմանված ոռոգումը: Այդ նպատակով.

  1. ապրիլի 18-ին Քաջիկ Բաբայանը և Օնիկ Դավթյանը սկսում ու ավարտում են Մայր դպրոցի, ապրիլի 19-ին՝ Դպրոց-պարտեզի ոռոգման ցանցի նորոգման աշխատանքերը.
  2. ապրիլի 18-ին Համլետ Կարապետյանն սկսում և ավարտում է Հիմնական դպրոցի ոռոգման ցանցի նորոգման աշխատանքները.
  3. ապրիլի 18-ին Աշոտ խաչատրյանը և Էյլեր Հովսեփյանը սկսում ու ավարտում են Նոր դպրոցի, ապրիլի 19-ին՝ Քոլեջ-արհեստների ավագ դպրոցի ոռոգման ցանցի նորոգման աշխատանքները.
  4. ապրիլի 18-ին Աշոտ Դուրյանը և Ավետիք Գալստյանը սկսում ու ավարտում են Գեղարվեստի դպրոցի, ապրիլի 19-ին՝ Մեդիակենտրոնի ոռոգման ցանցի նորոգման աշխատանքները.
  5. Ռուդիկ Սահակյանցը և Արտյոմ Խաչատրյանը համակարգում են ոռոգման ցանցերի նորոգման աշխատանքները.
  6. Լիլիթ Ազիզխանյանը Վահրամ Մարտիրոսյանի միջոցով ապահովում է աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութերով, ըստ Ռ. Սահակյանցի և Ա. Խաչատրյանի ներկայացրած հայտերի.
  7. արգելում եմ հրամանում նշված մարդկանց նշված օրերին զբաղվել այլ աշխատանքով:

Կրթահամալիրի տնօրեն՝  Ա. Բլեյան