• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուրի փոստից

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ՊԱՐՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Հարգելի նախարար

Մենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Էկո-հայրենագիտական» ակումբի սովորողներ ենք, «Հանրակրթական էկոտուր2014» միջազգային 4-րդ ամենամյա ստուգատեսի համակարգողներ: Շնորհակալ ենք Ձեզանից, որ ստուգատեսը բնապահպանության նախարարության գործուն աջակցությունն է վայելում: Ինչպես արդեն գիտեք, Էկոտուրը գործնական նախագծերի իրականացման ստուգատես է. մենք նախընտրում ենք մեկ ծառ տնկել, քան խոսել ջունգլիների հատումներից, մի փոքր տարածք մաքրել աղբից, քան խոսել Համաշխարհային օվկիանոսում աղբի հիմնախնդրից:

Հանրակրթական էկոտուր 2014-ի ժամանակացույցով նշվում են ապրիլի 22-ը՝ Ծառի միջազգային օրը, որը հետագայում դարձել է Երկրի օր, և ապրիլի 24-ը: Ապրիլի 22-ին մեր կրթահամալիրի բոլոր 8 դպրոցներում նախատեսում ենք կազմակերպել Ծառին նվիրված ակցիաներ, ծառերի, սածիլների, ծաղիկների հավաքագրում և ապրիլի 24-ին՝ Էկոտուրի մեկնարկը տալ միասնական Ծառատունկ-ծաղկատունկ կազմակերպելով։ Այդ օրը հատուկ է ընտրված. ծառատունկը խորհրդանշական կլինի: Ծառի օրը և ապրիլի 24-ի միավորող ակցիան մանրամասն կլուսաբանվեն ստուգատեսի կայքում, Mskh.am-ում, այլ ԶԼՄ-ներում։

Դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով աջակցություն պտղատու ծառի, ծաղկի սածիլի տեսքով:

Կանխավ շնորհակալություն։

Հարգանքով՝ 
Էկոտուր-2014 համակարգողներ՝                             

Մարինա Մնացականյան

Նարեկ Սահակյան

Բնապահպանության նախարարությունը սիրով կաջակցի ձեր նախաձեռնությանը: Մենք կարող ենք ձեզ տրամադրել 50 տնկի, սակայն մեր տնկարանը գտնվում է Դիլիջանում, եթե կկարողանաք կազմակերպել տեղափոխումը շատ լավ կլինի: Տնկիները մարդատար մեքենայով էլ է հնարավոր տեղափոխել:

Կսպասենք ձեր պատասխանին:

Հարգանքներով՝ ՀՀ ԲՆ ՏՀՀԿ վարչության պետ Արմեն Վարդանյան