• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսպիսի հոբելյան

Ամյակների, ինչպես նաև հոբելյանների համար իմ ուշքը չի գնում. դրանք ընդունված առիթներ են արժևորելու որոշակի գործունեությունը, անդրադառնալու, կարևորելու։

Այս տարի մեր ստեղծած հայ-վրացական հանրակրթական կամուրջների 5-րդ տարին է։ Ամեն ինչ սկսվեց, երբ Գիորգի Մոմցելիձեն և Թբիլիսիի Հավլաբարի թ. 98 դպրոցի իր գործընկերները ուխտի եկան Հայաստան, մենք էլ սիրով դիմավորեցինք, ընկերացանք։ Հաջորդ այցելության ժամանակ հանդիսավոր պայմաններում, Հայաստանում Վրաստանի դեսպանի, ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի, լրագրողների ներկայությամբ, կնքվեց համաձայնագիր, սկսեցինք «Հայ-վրացական հանրակրթական կամուջներ» ծրագիրը։ Այդ կամուրջը մենք, սեբաստացիներով, բանուկ ենք պահում։ 

Հիմա, երբ վրացերենի ավանդական օրերն են կրթահամալիրում, թերթենք այդ համաձայնագիրը, թերթենք մեր հնգամյա պատմության էջերը, սկսենք խոսել նոր գործերի մասին՝ անհատական, խմբով, ակումբով, դպրոցով։