• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեմինար նվիրված Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան

ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը և Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը կազմակերպել էր «Աուտիզմով երեխաների ինտեգրումը հանրակրթական դասարաններ» թեմայով սեմինար: Սեմինարը նվիրված էր Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան, որին մասնակցում էին մի շարք  կազմակերպություններ ներկայացնող  հոգեբաններ, մանկավարժներ, լոգոպեդներ, սոցիալական մանկավարժներ, ինչպես նաև մեր կրթահամալիրի մանկավարժներն ու մասնագետները: Սեմինարն անց էր կացնում«Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի »հիմնադիր, Կալիֆորնիայի համալսարանի բժշկության ֆակուլտետի կլինիկական հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր Այրա Պաուլ Հեյլվեյլը: Սեմինարի ընթացքում քննարկվեցին մի քանի հիմնական թեմաներ` ինտեգրման հասկացությունը, դասավանդողների դերը և աշխատանքը, ինչպես պետք է հասկանալ, երբ է երեխան պատրաստ հաճախել ներառական դպրոց, ինչ է իրենից ներկայացնում աուտիզմը, ինչպես է այն դրսևորվում և այլն: Պրոֆեսոր Հեյլվեյլը, խոսելով ներառման մասին, հաջողության բանալին էր համարում դասավանդողի դրական վերաբերմունքը, ինչը նա ավելին էր գնահատում, քան դասավանդողի ունեցած գիտելիքը: Սեմինարի ընթացքում մանրամասն ներկայացվեց նաև այն հիմնական հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնեն մասնագետներն ու դասավանդողները` երեխային առավելագույնս ընդգրկելու դասապրոցեսին: Սեմինարի վերջում եղավ հարցուպատասխան` մասնակիցները քննարկեցին պրակտիկ դեպքեր: