• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրացերենի համատեղ դաս Թբիլիսիի 98 դպրոցում

Այսօր, թիվ 98 դպրոցում տեղի ունեցավ վրացերենի համատեղ բաց դասը, որին ներկա էին Թբիլիսիի վրաց բանասիրական ամբիոնի ղեկավարն ու ներայացուցիչները: Դասը սկսեցին մեր վրաց ընկերները: Թեման քրիստոնեությանը զոհ գնացած կույսերի՝ Հռիփսիմեի, Գայանեի և Շուշանիկի (Շողակաթ) վերաբերյալ էր: Մենք նույնպես պատրաստվել էինք դասին, տեղեկություններ հավաքել նրանց մասին:

Վրացիները պատմեցին պատմություններ, աղոթքները կարդացին հայերեն և վրացերեն  այլն: Դիագրամ կազմելով՝ համեմատականներ տարանք Շուշանիկի ու նրա ամուսնու միջև: Հետո մենք լրացումներ արեցինք:

Նրանք իրենց դասն ավարտեցին և մենք սկսեցինք մեր փոքրիկ բաց դասը, որը Շոթա Ռուսթավելու մասին էր: Ներկայացրինք մեր նախագիծը, որով պատրաստվում ենք մասնակցել Թբիլիսիում կայանալիք «Ընթերցում ենք Ռուսթավելի» մրցույթին: Պատմեցինք Ռուսթավելու մասին, խոսեցինք նրա ստեղծագործական կյանքի մասին: Ասմունքեցինք Ռուսթավելու «Ընձենավորներ» պոեմից հատվածներ: Նաև ցուցադրեցինք մեր ֆիլմը: Բոլորին շատ դուր եկավ մեր դասը, շատ տպավորված էին․ Իսկ մեզ դեռ սպասվում են շատ հետաքրքիր ու լեցուն օրեր: