• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցեցի «Աջակցություն կրթությանը՝ հանուն զարգացման» վերապատրաստումներին

Մարտի 18-21-ը Երևան պլազայում մասնակցեցի Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպված «Աջակցություն կրթությանը՝ հանուն զարգացման» վերապատրաստումների երրորդ փուլին: Սեմինարը վերաբերվում էր ուսուցանող գնահատմանը: 

Վերապատրաստումների երկրորդ փուլում առաջադրանք էինք ստացել, որպեսզի ներկայացնենք  երկու փուլերում ուսումնասիրած մեթոդներով մեկ դասի պլան: Կրթահամալիրի օտար լեզվի դասավանդող Լուսինե Բուշի հետ միասին կազմեցինք և ներկայացրեցի «Մեր բակի էկոլոգիան» նախագիծը, որի արդյունքները կներկայացվեն  ամենամյա միջազգային «Էկոտուր 2014» ստագատեում:

Երրերդ փուլը հագեցած էր  տեսական պարապմունքններով, գործնական աշխատանքներով և քննարկումներով: Ուսումնասիրած մեթոդների շուրջ դիտեցինք տեսադասեր, լրացրեցինք սոցիալ-հոգեբանական անհատական թեսթ, կազմեցինք սեմինարի աշխատանքային պլան:

Երկու շաբաթ անց կկայանա ևս մի հանդիպում, կտրվեն մասնակցության վկայականներ: Կպլանավորվեն հետագա անելիքները:

Վերապատրաստման երեք փուլերի արդյունքում ուսումնասիրած մեթոդների էլեկտրոնային փաթեեթը կամբողջացվի և կտրամադրվի կրթահամալիրի դասավանդողներին: 

Կրթահամալիրի գնահատման ծառայության ղեկավար Լուսինե Ալեքսանյան