• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիգրան Հայրապետյան օրերը շարունակվում են

Հերթական հանդիպումն այսօր ավագ դպրոց վարժարանի ընթերցասրահում էր հասարակագետ, պատմաբան Սամսոն Հովհաննիսյանի հետ: Թեման արդիական էր. «Ազգային հարցը Ղրիմում և Արցախում. պատմաքաղաքական զուգահեռներ»: Բացի Ղրիմի պատմությունը ներկայացնելուց բանախոսը դիտարկեց նաև հնարավոր զուգահեռները Արցախի հարցի հետ: Քննարկման եզրակացությունն այն էր, որ անիմաստ է անգամ զուգահեռներ փնտրել վերոհիշյալ երկու հարցերի շուրջ: Նման հանդիպումները կարևոր են սովորողների համար՝ ավելի տեղեկեցված լինելու և լրատվամիջոցների ներկայացրածն այլ դիտակետից նայելու տեսանկյունից: 
Հաջորդ նախագիծը՝ «Ով ենք մենք» սկսվեց Արտակ Զարգարյանի խոսքով: Նա ներկայացրեց, թե ինչու պետք է մարդն իմանա իր պատմությունը: Պատմական էքսկուրսին հաջորդեց էթնոհոգեբանության հետ առնչվող հարցերի քննարկում: Ես հակիրճ ներկայացրեցի հայ ժողովրդի տոների համակարգը, որին հաջորդեց հայ էթնոսին ճանաչելու անհրաժեշտության հետ կապված հարց ու պատասխան: Թեման հետաքրքիր էր, և ծավալվեց բաց քննարկում, որի ընթացքում պարզ դարձավ որ նախագիծը շարունակական դարձնելու պահանջ կա: