• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիահանրակրթության սովորողի առողջության պահպանման մասին

Կրթահամալիրի գնահատման ծառայությունն անցկացրել է կրթահամալիրի դպրոցում անհատական համակարգիչների կիրառման ուսումնասիրություն, արձանագրել խնդիրներ և վարչական խորհրդին ներկայացրել տեղեկանք: Նկատի ունենալով դա՝

  1. պարտադիր համարել.
  • ուսումնական պարապմունքի փուլերը հստակեցնելը՝ աշխատանք գործիքով, դադար, լիցքաթափման վարժություններ, այլ տիպի աշխատանք (առանց համակարգչի), ուսումնական պարապմունքի ընթացքում համակարգիչները միացրած թողնելով միայն արվող աշխատանքի բովանդակությունից  ելնելով.
  • դասի ընթացքում 5 րոպեանոց լիցքաթափման (աչքերի և այլ)վարժություններ կատարելը.
  1. հանձնարարել.
  • առողջագետներ Քրիստինե Սահակյանցին և Անուշ Աղաբաբյանին, մեդիագրադարանի ղեկավար  Զառա Առաքելյանին առողջագետի բլոգում և մեդիագրադարանում թարմացնել համակարգչից օգտվելու հաճախականությանը, նրա առջև նստելու ձևերին և լիցքաթափման վարժություններին վերաբերվող նյութերի փաթեթը,
  • պրոցների ղեկավարներին, գրասենյակներին՝ ապահովել դրանց տարածումը, յուրարաքանչյուր  դասավանդողի և  սովորողի համար մատչելիությունը.
  • դպրոցների ղեկավարներին, ուսկենտրոնների ղեկավարներին՝  հետևել դասի կազմակերպման ձևերին.
  • դասավանդողներին` հետևել կարդացվող կամ գրվող տեքստի տառատեսակի մեծությանը, լույսը համակարգչի վրա ընկնելուն.
  • հետազոտական լաբորատորիայի ղեկավարին՝ հետևել, որ 2014-2015 ուստարվա ծրագրային մշակումներում ներառվեն սովորողի առողջության պահպանմանն ուղղված մեթոդական մշակումներ.
  • գնահատման ծառայությանը՝ ապրիլ ամսվա սկզբին կրկնել ուսումնասիրությունը:

 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան