• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լաբորատորիա ստեղծելու մասին

ՀՀ ԿԳՆ հետ պետական աջակցության N Ա-9.6.1/18-14 պայմանագրով որոշված  2014-2015 ուստարվա համար հեղինակային կրթական ծրագրերի մշակման լրամշակման աշխատանքները կազմակերպելու նպատակով.

  1. Կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավարի առաջարկությամբ ստեղծել 2014թ. մարտի 12-ից հուլիսի 11-ը գործող հետազոտական աշխատանքների լաբորատորիա (այսուհետ՝ լաբորատորիա) հետևյալ կազմով՝ Գևորգ Հակոբյան (ղեկավար), Սուսան Մարկոսյան, Մարիետ Սիմոնյան, Աիդա Պետրոսյան, Նաիրա Նիկողոսյան, Վահրամ Թոքմաջյան, Գրիգոր Խաչատրյան, Կարինե Մացակյան, Գայանե Թերզյան, Լուսինե Բուշ, Տիգրան Պարսիլյան, Զարուհի Առաքելյան, Լուսինե Ալեքսանյան, Հայկանուշ Գևորգյան.
  2. Լաբորատորիայի աշխատանքի արդյունքները համարել.
  • 2014-2015 ուսումնական տարվա ուսումնական պլանները
  • «Ուսուցումը կրթահամալիրում» մեթոդական ուղեցույցը
  • ուսումնական ծրագրերը՝ ըստ ուսումնական բնագավառների, կրթական աստիճանների
  • ուսումնական նյութեր
  1. Առաջարկել լաբորատորիայի ղեկավարին՝ համաձայնությամբ ներկայացնել աշխատանքային խմբերը, աշխատանքի ժամանակացույցը, լաբորատորիայի աշխատողների անհատական պլանը.
  2. Լիլիթ Ազիզխանյանին, Նառա Նիկողոսյանի առաջարկել խմբի աշխատանքի հիմնական վայրում՝ Կենտրոնում, ստեղծել խմբի համար աշխատանքային պայմաններ, հատկացնել աշխատատեղ յուրաքանչյուրին, անհրաժեշտության դեպքում՝ ուսումնական նոթբուքներ,
  3. «Դպիր» էլեկտրոնային հանդեսում բացել ծրագրային-մանկավարժական քննարկումների էջ և աշխատանքի արդյունքների ընթացիկ քննարկումները, փորձաքննությունը  կազմակերպել «Դպիրում».
  4. Գևորգ Հակոբյանին, Մարիետ Սիմոնյանին առաջարկել դպրոցի ղեկավարի աշխատանքային պարտականությունները կատարել հեռավար. կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի, Միջին դպրոցի ղեկավարների դպրոցում օպերատիվ աշխատանքը փոխանցել դպրոցների կազմակերպիչներին, գրասենյակների ղեկավարներին, ընթերցավարներին. Մայր դպրոցում աշխատանքի վերահսկումը ստանձնում է կրթահամալիրի տնօրենը:

 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան